Բացվելու է «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսը


Բացվելու է «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսը

  • 12-11-2015 18:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին, Ժուռնալիստների միության ցուցասրահում (հասցե` Պուշկին  3/1ա) տեղի կունենա «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումը և դրա շրջանակներում ժամը 19:00-ին «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
 
Ցուցահանդեսը  «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ 
ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 
 
Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 
Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
 
Ցուցահանդեսի հետ կապված հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Ֆոտոլուր (+374 10) 56 28 41: Էլ փոստ` info@photolure.am:
 
Ֆիլմի շնորհանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Հանրային լրագրության ակումբ  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` info@pjc.am: 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես