«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Սևանում, Հրազդանում, Աշտարակում և Թալինում
14-11-2015 15:00:00 | Հայաստան | Այցելություն
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 14-ին՝ Սևան, Հրազդան, Աշտարակ և Թալին քաղաքներում:
Հանդիպումները տեղի կունենան երկու ուղղությամբ՝ հետևյալ հերթականությամբ՝
1-ին ուղղությունը՝ Սևան քաղաքում՝ ժամը 15:00-ին, եկեղեցում մոտ և Հրազդան քաղաքում՝ ժամը 17:00-ին, «Միկրո» կոչվող թաղամասի շուկայի մոտ: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Անդրիաս Ղուկասյանը, Ալեք Ենիգոմշյանը և Կարո Եղնուկյանը:
2-րդ ուղղությունը՝ Թալին քաղաքում՝ ժամը 15:00-ին, քաղաքի հրապարակում և Աշտարակ քաղաքում՝ ժամը 17:00-ին, Կույրերի միավորման շենքի բակում: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Հմայակ Հովհաննիսյանը, Սյուզան Սիմոնյանը և Վարուժան Ավետիսյանը:
Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: