«Նոյյան տապան». Խաթարվել է տասնյակ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների կանոնավոր գործունեությունը. Ահազանգ
26-06-2019 12:30:00 | Հայաստան | Ասուլիս
Հունիսի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում գործող որոշ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների ասուլիսը։
Թեման՝ «ԱՀԱԶԱՆԳ - Տասնյակ մետաղական թափոններ վերամշակող ընկերություններ 2 ամիս է ինչ չեն կարողանում կանոնավոր գործունեություն ծավալել, ինչու, ում են խանգարում, պատճառները, ինչ են պատրաստվում անել այսուհետ կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները»:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։