«Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը


«Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը

  • 17-10-2019 11:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, հրավիրում է «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովի լուսաբանմանը:  
 
Միջոցառումը կկայանա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում (Կլոր սեղան հիմնադրամի դահլիճ)՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին: 
 
Բանախոսներն են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փորձագետներ: 
 
Միջոցառումն իրականանում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» ծրջանակում:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն