Գիշերօթիկ հաստատությունների լուծարման, երեխաների հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ հանդիպում-քննարկում
25-10-2019 11:00:00 | Հայաստան | Քննարկում
Հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, հասցե` ք. Երևան, Իբիս հյուրանոց տեղի կունենա գիշերօթիկ հաստատությունների լուծարման, երեխաների հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ հանդիպում-քննարկում։
Ծանոթություն
Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը ակտիվորեն ներգրավված է խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման և այլընտրանքային խնամքի ծառայությունների ստեղծման և զարգացման (խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող կենտրոններ,
խնամատար ընտանիք և այլն) գործում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում։
Քանի որ hասարակությունն այսօր կարիք ունի մանրամասն տեղեկատվության խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման նպատակների, երեխաների հետագա խնամքի կազմակերպման, ընտանիքներին տրամադրվող աջակցության վերաբերյալ, Վորլդ Վիժն Հայաստանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում են ԶԼՄ ներկայացուցիչներին հանդիպում-քննարկման,
որտեղ մանրամասն կներկայացվեն վերոնշյալ թեմաները: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, Իբիս հյուրանոցում:
Հանդիպմանը ներկա կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հետաքրքրված լրագրողները կարող են գրանցվել հանդիպմանը մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 17.00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 095-005-749 հեռախոսահամարով։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում