Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ասուլիսը

30-01-2020 16:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող մամուլի ասուլիս։ 
 
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2020թ-ի Հունվարի 30-ին, ժամը՝ 16:00-ին Երևանում, Մարիոթ հյուրանոցում, Թագուհի Էրատո սենյակում (հասցե. Ամիրյան փող. 1)։
 
Մամուլի ասուլիսին ներկա կգտնվեն և խոսքով հանդես կգան ՎԶԵԲ-ի Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսեն  և Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի
Գվինդաձե:
 
Ասուլիսից հետո հրավիրում ենք մասնակցել ընդունելության, որը տեղի կունենա ժամը՝ 17:00-ին, Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյաը և ՀՀ Կառավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես կգա Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն և կներկայացնի ՎԶԵԲ-ի կողմից
2019 թվականի իրականացված ներդրումային ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի Բանկի ներդրումային ռազմավարությունը:
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 2020 թվականի Հունվարի 29-ը, ժամը 17.00-ը՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարելով +37455 223660 / +995577221120 հեռախոսահամարով։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 144 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար