Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։
Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։
Ծրագրում նախատեսվում է ․
Ժողովրդական տոնախմբություն
Երգ ու պար
Դիմակահանդես
Լարախաղաց
Ժողովրդական խաղեր
Սուտլիկ հարսանիք
Հացաթխում
Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ներայացուցիչների անվճար փոխադրումը Երևանից Թեղենիք և հակառակ ուղղությամբ, սնունդը Թեղենիքում։
Գրանցման համար խնդրում ենք զանգահարել նախապես 077-38-16-06 հեռախոսահամարով։ Գրանցման վերջաժամկետը 20.02.2020