Փետրվարի 22-ին «Կէան» կրթամշակութային կենտրոնը Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ մարզի Թեղենիք բնակավայրում կիրականացնի Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբություն:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 11-ից:
Ժամը 12:30-ին համաժողովրդական տոնախմբությանը կմիանա նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ծրագրում երգ ու պար, դիմակահանդես, լարախաղաց, ժողովրդական խաղեր, սուտլիկ հարսանիք, հացաթխում:
Միջոցառումը բաց է, մասնակցությունը՝ անվճար:
Կազմակերպիչներն են նաև «Հայասա Տուր»-ը, «Հազար տարվա գյուղամեջ»-ը, գիտախորհրդատվական աջակիցն է «Գիհի» ՀՀՄ ՀԿ-ը: