Տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը

25-09-2020 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Սեպտեմբերի 25-ին` ժամը 15:00-ին, Կանաչ ուսուցման կենտրոնում (հասցե՝ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, Բանակի 18), տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը:
 
Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-27-ին՝ Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում:
 
Ասուլիսի բանախոսներն են․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։
 
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին։
 
Բերքի փառատոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ և ավանդական ֆերմերային խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև համերգային ծրագրով։
 
Ասուլիսին մասնակցել ցանկացող լրագրողները սեպտեմբերի 25-ին, ժամը 14։00-ին Հանրապետության հրապարակից համապատասխան փոխադրամիջոցներով կտեղափոխվեն Կանաչ ուսուցման կենտրոն՝ Ձորաղբյուր համայնք:
 
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատելու համար զանգահարել  Անի Մխիթարյանին, հեռ․՝ 093 725 558 կամ 033 777 013։
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 95 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար