Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Մեր մանկության խաղերը» հանդիպումը

27-09-2020 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Մեր մանկության խաղերը» հանդիպումը`ակտիվ մայրիկների,հայրիկների և պրպտող ու հետաքրքրասեր բալիկների համար։
 
Չլիկ դաստա, 7 քար, Հալամուլա և բազում խաղեր, որոնք մոռացվել են, կփորձենք նորից  խաղալ, հիշել և պատմել դրանց մասին՝ Նալբանդյան 21 հասցեում գտնվող  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում։
 
 Դե իսկ հանդիպումը կամփոփենք բոլոր ժամանակների սիրված և ինտելեկտուալ զբաղմունքով՝ սպենդիարյանական թեմատիկայով փազլ հավաքելով։
 
 Սիրով  սպասում ենք բոլոր  նրանց, ովքեր  կարոտել են իրենց մանկության խաղերը…
/Խնդրում ենք ներկայանալ նախնական գրանցմամբ/
Հասցե՝ Նալբանդյան 21
               Հեռ. 010-58-07-83
 


Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար