Տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը


Տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը

  • 19-01-2021 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հունվարի 19-ին՝  ժամը 15:00-ին,  ՀՀ նկարիչների միության մեծ սրահում տեղի  կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսին և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը :
 
Շնորհանդեսը կուղեկցվի  Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների  (այդ թվում՝Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝  Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունների ցուցահանդեսով, որը կտևի մինչև հունվարի 21-ը:
 
Կլինեն նաև երաժշտական համարներ և տեղի կունենա ավանդական գինեձոնի արարողություն: 
Ներկա են լինելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և այլ հյուրեր:
 
Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ  նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ: 
Հարգանքով՝ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ :
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն