ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն
29-01-2021 13:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հունվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու օպերային երգիչ,
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին։
Նշենք, որ հունվարի 29-ին լրանում է աշխարհահռչակ օպերային երգչի ծննդյան 70-ամյակը։ Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Ընդամենը տասը տարվա
արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում