Մարկեսի ծննդյան օրը կնշանավորվի ինքնատիպ միջոցառմամբ

06-03-2021 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն



 
 
 
 
20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից կոլումբացի վիպագիր, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը Հայաստանում կնշանավորվի ինքնատիպ միջոցառման անցկացմամբ:
 
Մարտի 6-ին, ժամը 19։00 «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի «Մարկեսյան ընթրիք» խորագրով միջոցառումը: Այն նախաձեռնել են «Լոֆթ»-ը և «Անտարես» հրատարակչությունը: Մարկեսյան ընթրիքի
ընթացքում ելույթներ կունենան գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թարգմանիչ, կինոգետ, մարկեսյան գրքերի խմբագիր Զավեն Բոյաջյանը, թարգմանիչներ Ռուզաննա Պետրոսյանը և Կառա Չոբանյանը:
 
Նրանք կպատմեն Գաբրիել Գարսիա Մարկեսի, նոր թարգմանությունների եւ հրատարակությունների մասին: Կանցկացվի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին», «Գնդապետին գրող չկա», «Երեքշաբթի օրվա սիեստան», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Սերը խոլերայի ժամանակ»
գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը, որոնք լույս է ընծայել «Անտարես»-ը: Երեկոյի ընթացքում մասնակիցները կբացահայտեն մարկեսյան կոլումբիական աշխարհը: Սպասվում են նաև այլ հետաքրքիր անակնկալներ: 2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 137 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար