Անտարես. Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդես
12-04-2021 18:30:00 | Հայաստան | Մշակույթ
Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ին, ժամը 18:30 Պլանետարիում 1-ում (հասցեն՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2) կկայանա Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, շնորհանդեսն անցկացվում է Պլանետարիում 1-ի հետ համագործակցությամբ: Թարգմանությունն անգլերենից՝ Սիրանուշ Եսայանի: Խմբագիր՝ Գոհար Քալաշյան: Միջոցառման մուտքն ազատ է:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Անտարես» հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84