ՏԿԵ նախարարություն. տեղի կունենա առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը

14-04-2021 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 14-ին՝  ժամը  14։00-ին,  Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու թիվ 51 հողատարածքում (Հրազդան համայնքի գործող աղբավայրի տարածքում)  տեղի կունենա  առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը։
 
Ներկա կլինեն
 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը,  այլ պաշտոնատար անձինք։
 
Աղբավայրը կառուցվում է
  ՎԶԵԲ-ի աջակցությամբ  իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: 
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է,  շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։  
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 31 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար