Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ առցանց քննարկումը, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Լուսաբանման համար, խնդրում ենք գրանցվել այստեղ:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հարցերը կարող եք ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեին: