Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Արա Քեթիբյանի գրքի շնորհանդեսը

16-04-2021 14:30:00   | Հայաստան  |  Շնորհանդես



Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում  ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա Արա Քեթիբյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և
հետգրություն: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները»  գրքի (բաղկացած երկու հատորից) շնորհանդեսը:
 
«Վաշինգտոն Փոստ»-ում
1890-1922 թթ հրապարակված հոդվածներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև արխիվային կարևոր նյութ են, որոնք կարող են օգտագործվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի շրջանակներում:
 
Այս երկու հատորները մաս են կազմում «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Ամերիկյան մամուլի հրապարակումները» բազմահատորյակի, որտեղ ներկայացված են ամերիկյան հեղինակավոր պարբերականների 1890-1922 թթ հրապարակումները:
 
Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:
 
Հրավիրում ենք լուսաբանման
 
+374 94 992 238
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 46 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար