Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգ

20-04-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ



Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով: Համերգի ընթացքում կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի
«Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» արիայի Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։
 
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Համերգին նաև կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․
Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Գուրջիևի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 36 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար