Մեդիա կենտրոն. Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ


Մեդիա կենտրոն. Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ

  • 23-04-2021 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ» թեմայով:
 
Բանախոսներ՝
- Սամվել Հայրումյան՝ Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու
- Անահիտ Չարխիֆալաքյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
- Տաթևիկ Թոխյան՝ Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ
- Դավիթ Մելիք-Նուբարյան՝ Հանրային առողջության մասնագետ
- Վիոլետ Զոփունյան՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ
 
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը:
ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ:
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս