Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գրքի շնորհանդես


Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գրքի շնորհանդես

  • 23-04-2021 18:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Հայոց ցեղասպանության թեմայով Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 18:00 «Դարան» գրախանութում (Իսահակյան 16): «Կրկին ծնվածները» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Օտար գիր» մատենաշարով: Այն հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան:
 
Վիպակը Ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Անտարես» հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես