Ռուբեն Հախվերդյանը կներկայանա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով


Ռուբեն Հախվերդյանը կներկայանա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով

  • 15-05-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը կներկայանա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է:
 
Երեկոյի ընթացքում հեղինակային երգի բոլոր սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:  
 
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ