Երևանի պետական կոնսերվատորիայում առաջին անգամ տոնական միջոցառմամբ նշվելու է ԵՊԿ շրջանավարտի օրը

07-05-2021 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն



ԵՊԿ-ում մայիսի 7-ը այսուհետև կնշվի որպես կոնսերվատորիայի շրջանավարտի օր։  Այդ օրը՝ ժամը 14:00-ին, կոնսերվատորիայում կհավաքվեն տարբեր ժամանակների ԵՊԿ շրջանավարտները։ 
 
Կոնսերվատորիայի յուրաքանչյուր հարկում կներկայացվի բազմաժանր համերգային ծրագիր․
ճեմասրահում հյուրերին կդիմավորի ԵՊԿ ուսանողական նվագախումբը (դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Նատալի Գալստյան), երկրորդ հարկում՝ լարային կվարտետ, երրորդ հարկում ելույթ կունենա քանոնահարների անսամբլը։ Տոնական միջոցառումը կավարտվի ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում՝ ջազ համերգով և ռեկտոր
Սոնա Հովհաննիսյանի ուղերձով։ Միջոցառման ընթացքում հյուրերին կներկայացվեն նաև կոնսերվատորիայի առաջիկա ծրագրերը և զարգացման տեսլականը։ 
 
Կոնտակտային անձ՝ 
Սոնա Խաչատրյան
ԵՊԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Հեռ․ +374 99 211987
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 42 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար