Մամուլի ասուլիս «Աստղիկ» բժշկական կենտրոնում

08-05-2021 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս



Մայիսի 8-ին, ժամը 12:00-ին հրավիրում ենք «Աստղիկ» բժշկական կենտրոն` մամլո ասուլիսի:
 
Հաշվի առնելով պատերազմում վիրավորում ստացած բազմաթիվ զինծառայողների կարիքները, առողջական խնդիրները և ցանկանալով ներդրում ունենալ հայրենակիցների բուժման գործում` Մոսկվայից Երևան է ժամանել նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների
4989245053079035">
թեկնածու Վիլեն Ազիզյանը: Բժիշկը կատարում է անվճար վիրահատություններ VIVA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին, ինչպես պատերազմից տուժած անձանց, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին:
 
Բոլոր վիրահատություններն իրականացվում են VIVA հիմնադրամի կրթական և բժշկական բարեգործական ծրագրերի շրջանակներում, որը հիմնադրամը վարում է վերջին 5 տարիների ընթացքում:
 
Բժիշկը հետազոտել է նախապես գրանցված հիվանդներին և կատարելու է հիպոֆիզի ուռուցքների հեռացում:
 
Հաշվի առնելով մասնագիտական թիմը և կենտրոնի տեխնիկական գերազանց հագեցվածությունը` վիրահատությունները իրականացվելու են «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ տեղի նեյրովիրաբույժների թիմի հետ միասին:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 70 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար