«Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի է ունենալու հուշագրի կնքում

10-05-2021 10:00:00   |   |  Իրադարձություն



Հարգելի գործընկերներ, սույն թվականի մայիսի 10-ին, առավոտյան 10։00-ին «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատ»-ի` ի դեմս պալատի նորընտիր նախագահ Տիգրան Առաքելյանի նախաձեռնությամբ Արշակունյանց 34/3 հասցեում (Երևան Մոլի շենք) գտնվող «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում
տեղի է ունենալու հուշագրի կնքում՝ «Ագրո-հոլդինգ»-ի և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան»-ի միջև, որով սկիզբ է դրվում Հայաստանում գյուղական համայնքների շենացման միջազգային-համահայկական ծրագրին, որի արդյունքում շեշտակի աճելու են Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչպես նաև Հայաստանի համայնքներում
ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր։
 
«Ագրո-հոլդինգ»-ի և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան»-իմիջև կնքվելիք հուշագրի համաձայն՝ «Քարֆուր Հայաստան»-ըհամաձայնվում է գնել «Ագրո-հոլդինգ»-ի կողմից արտադրված ապրանքատեսակների անհրաժեշտ քանակը` նախապես համաձայնեցված տեսականիով։
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար