Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մեկնարկը


Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մեկնարկը

  • 10-05-2021 15:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկեր: Հայտնում ենք Ձեզ, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթը կմեկնարկի մայիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մրցույթի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ: Բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև Միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:

Սկիզբը՝ ժ.15:30:

 

 

Նոյյան տապան   -   Իրադարձություն