Մասիս քաղաքում Համբարձման տոնը կնշնվի տոնական միջոցառմամբ
12-05-2021 17:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Մայիսի 12-ին՝ Համբարձման տոնին ընդառաջ, Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում տեղի կունենա մեծամասշտաբ բացօթյա միջոցառում: Իրադարձությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը և Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Ժամը 17:00 նախատեսվում է ն ախատոնակի ժամերգություն, իսկ ժամը 18:00 կտրվի համերգի մեկնարկը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Համբարձման տոնը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։