Արմենպրես. Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի ասուլիսը
14-05-2021 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՄԱՅԻՍԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի հայտագրման արդյունքների ամփոփում:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: