Արմենպրես. Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանի ասուլիսը
17-05-2021 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՄԱՅԻՍԻ 17-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օր. սքրինինգային ծրագրի մեկնարկ:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: