Կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը

18-05-2021 12:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես



Մայիսի 18-ին, առաջին անգամ, միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։
 
Թանգարանների
միջազգային օրվան և Թանգարանների գիշեր ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։
 
Ցուցադրվող գրականությունը պահպանվում է ՀԱԳ Անձեռնմխելի գրականության
բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում։
Ցուցադրությունը կտևի ընդամենը 10 ժամ։
 
Ժամը՝ 12։00 - 22։00
Մուտքը ազատ է։
Հասցեն՝ Տերյան 72
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 119 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար