Տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում


Տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում

  • 15-05-2021 15:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

 
Մայիսի 15-ին, ժամը 15։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բարեգործական է, նկարների վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է Արցախի Ճարտար քաղաքի արվեստի դպրոցին։
 
Նարեկ Ավանեսյանը ծնվել է 1990 թվականին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Հումանիտար ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը: 2011-ից աշխատել է Ճարտարի արվեստի դպրոցում որպես նկարչության ուսուցիչ, իսկ  2012-2019թթ-ին՝ որպես տնօրեն։
 
Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան երրորդ պատերազմին։
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես