«Հերիքնազ Գալստյան․Ակունքից՝ տիեզերք». նոր ցուցահանդես

18-05-2021 12:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես



                          
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Թանգարանների միջազգային օրվան և Թանգարանների եվրոպական գիշերվան կմիանա նոր ցուցահանդեսով, համերգային և կրթական ծրագրերով: 
 
Ցուցահանդեսը, որը կրում է «Հերիքնազ Գալստյան․Ակունքից՝ տիեզերք» խորագիրը, նվիրված է քանդակագործ Հերիքնազ Գալստյանին և ներկայացնում է նրա կողմից
ստեղծված  քարե աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի իսկական գլուխգործոցներ են: Նրա բացառիկ քանդակներում խորապես արտահայտված է երկխոսությունը քարի և անբացատրելի կապը տիեզերքի հետ: Ցուցահանդեսի բացումը կզուգորդվի քանդակագործի մասին պատմող ֆիլմով, «Շուշիկի բենդ» և «Տիեզերք բենդ» խմբերի կողմից հայկական ազգային, ժողովրդական, հոգևոր երգերի համերգային ծրագրով:  
 
Ցուցահադեսի բացումը տեղի կունենա մայիսի 18-ին,
ժամը՝ 19:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64): Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը:
 
Մայիսի 18-ին, ժամը՝ 12:00-ից մինչև 22:00-ն, թանգարանն իր այցելուներին կընդունի նաև Դիլիջանի մասնաճյուղում և Փայտարվեստի ցուցասրահում:
 
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում ժամը՝ 12:00-ից կիրականացվի «Ինքնության դարբնոց» կրթական ծրագիրը՝ տարբեր տարիքի և նախասիրությունների անձանց ծանոթացնելով հայկական ժողովրդական արվեստի գաղտնիքներին և հմտություններին: 
 
 
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար