Մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» ակցիային

18-05-2021 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս



Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ք. Երևան, Արամի 1) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված  Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» ակցիային:
 
Մամուլի ասուլիսից հետո
մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա, ինչպես նաև ակտիվ աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Արա Խզմալյանը,
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը,
 
 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը,
 
 Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 56 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար