Արցախի ք.Մարդակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես
21-05-2021 14:00:00 | | Ցուցահանդես
Մայիսի 21-ին Արցախի ք.Մարդակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես: Բացումը կկայանա ժ: 14:00-ին:
Այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան:
Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն) առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, այն ամենը, ինչով ապրում, ուրախանում և տխրում են, պաշտպանում , որովհետև դա ուղղակի իրենց հայրենիքն է:
Ցուցահանդեսում ներկայացված են կադրերեր ինչպես Հայաստանից և Արցախից, այդպես էլ մասնակից հեղինակների հայրենիքներից:
Մասնակից հեղինակներ՝
Արցախ՝ Դավիթ Ղահրամանյան
Իսրայել՝ Միքայել Լեվիտ, Վսեվոլոդ Տոբոտրաս
Իտալիա՝ Սաբինա Բրոետտո, Սիլվանո Մոնչի
Հայաստան՝ Արմեն Ենգոյան, Գագիկ Գասպարյան, Գոհար Մովսեսյան, Հարություն