Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

  • 19-06-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին, ժամը 19։00 հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: 
 
Երեկոյի ընթացքում կհնչեն Ռ․ Վագների, Ֆ․ Շուբերտի, Յ․ Բրամսի,Գ․ Մալերի և Ռ․ Շումանի ստեղծագործությունները։
 
Ելույթ կունենան մենակատարներ Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Էլեն Եղիազարյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։ 
 
Որպես նվագակցողներ ելույթ կունենան Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։ 
 
Նշենք, որ «Երիտասարդական օպերային ծրագիրը» ստեղծվել է 2016 թվականին։ Ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ օպերային արտիստների բացահայտումը, օպերային ոլորտում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան երգչների նոր սերնդի ստեղծումը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բնականոն սերնդափոխության ապահովումը, ինչպես նաև մեներգիչների բազմակողմանի զարգացումն ու կատարելագործումը վոկալ արվեստում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ