ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի մամուլի ասուլիսը
16-06-2021 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Հունիսի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանությունում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը կներկայացնի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված և կատարելիք աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ կլինի ընտրացուցակների ճշգրտման և հրապարակման խնդիրներին, իրավախախտումների կանխարգելման և բացահայտման միջոցառումներին, ընտրատեղամասերում ոստիկանական վերակարգերի աշխատանքի կազմակերպմանը և այլն:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 11.50-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ: