Կներկայացվի «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագիրը

26-06-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ



Հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երաժշտասերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ հայկական ամենասիրված
կինոերաժշտությունները վայելելու հնարավորություն ունեն։
 
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը»,
«Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։ 
 
Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար