Համերգային ծրագրով հանդես կգան Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները
18-06-2021 19:00:00 | Հայաստան | Համերգ
Հունիսի 18-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները։
Նրանք ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան)։
Համերգից առաջ՝ ժամը 18։00, «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կցուցադրվեն Երևանի մշակույթի և արվեստի քոլեջի ուսանողների աշխատանքները։
Հարցերի դեպքում կապ հաստատեք PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ