Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Դեպի մեծ երազանքներ» ամփոփիչ երեկոն

19-06-2021 19:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն



Հարգելի գործընկերներ,
 
Հունիսի 19-ին, ժամը 19:30 Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Դեպի մեծ երազանքներ» ամփոփիչ երեկոն` հագեցած ժամանցային տարաբնույթ ծրագրերով:
 
Այդ օրը երեխաներին են սպասում
 
〽հեքիաթային խաղավարներ,
 
〽տիկնիկների գեղեցիկ աշխարհ,
 
〽դեմքի նկարազարդում
 
〽ծաղրանկարչություն
 
〽թատերական բեմադրություններ,
 
〽փոքրիկ արտիստների ելույթներ
 
〽քաղցրի անկյուն
 
Հավելենք, որ «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է  «Հայը կա» նախաձեռնությունը: Փառատոնը հնարավորություն էր ստեղծել մեկ հարթակում համախմբել
ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։
 
Ստեղծվել էր մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող էին իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։
 
Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայել է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ և երեխաների միջոցով վառելու մարդկանց մեջ հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:
 
Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ունի նաև բացահայտելու մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր հայերին և աջակցել նրանց երազել
ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:
 
«Հայը կա» նախաձեռնությունը միջոցառմանը ներկայացնելու է նաև Հայաստանի մարզերում բացահայտված տաղանդավոր երեխաների երազանքները՝ ստեղծելով նախադրյալներ այդ երազանքների իրականացման համար:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանման:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Հայը կա» ապաքաղաքական նախաձեռնության հասարակայնության հետ կապերի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ 077-30-34-84
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 60 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար