Ընտրությունների օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների (բրիֆինգների) ժամանակացույցը

20-06-2021 08:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն



Քվեարկության օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների (բրիֆինգների) ժամանակացույցը
 
8:00 ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տեղեկատվական կենտրոնի բացում
 
9:00-9:20 ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունների հրապարակում*
Տիգրան Մուկուչյան - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
 
9:30-9:50   ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը 
Արմեն Սմբատյան – ԿԸՀ քարտուղար
 
10:00-10:20 «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ, հնարավորություններն ու դերը, համակարգի գործառույթները
 
Ելենա Այվազյան - ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության  վարչության պետ
 
10:30-10:50  Մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն
Լիլիա Հակոբյան - ԿԸՀ իրավաբանական վարչության պետ
 
11:00-11։20 Ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները Գեորգի Մարտիրոսյան - ԿԸՀ անդամ
 
11:30-11:50 Ընտրողների ցուցակներ Արա Մկրտչյան – ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ 
 
12:00-12:20 Տեղեկություններ մինչև
ժամը 11.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ *
Լաուրա Գալստյան - ԿԸՀ նախագահի տեղակալ
 
12:30-13:00 Մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն Արմեն Մկրտչյան - ՀՀ ոստիկանության շտաբի պետ 
 
13:00-14:30 Ընդմիջում
 
14:30-14:50 ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 
Արմեն Սմբատյան - ԿԸՀ քարտուղար
 
15:00-15:20 Տեղեկություններ մինչև ժամը 14.00-ն քվեարկությանը մասնակցած  ընտրողների թվի վերաբերյալ*
Սիլվա Մարկոսյան- ԿԸՀ անդամ
 
15:30-15:50 Մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն
Էդգար Արսենյան – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական
 
16:00-16:20 Մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն Կամո Սահակյան -ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
 
16.30-16:50 Քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում, մշտադիտարկման մեթոդաբանություն, ՀՌՀ եզրակացություն Դավիթ Մարգարյան - ՀՀ հեռուստատեսության  և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ
 
17:00-18:00 Ընդմիջում
 
18:00-18:20 Տեղեկություններ մինչև ժամը 17.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ*
Արմեն Սմբատյան –ԿԸՀ քարտուղար 
 
18:20-19:00 Ընդմիջում
 
19։00-19։20 Դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Տաթև Գևորգյան -  ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ  Հերմինե Հարությունյան - ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար
 
19։20-20։50 Ընդմիջում
 
20:00-20:20 Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ Տիգրան Բաբիկյան - ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար
 
20:30-20.50 Քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն Արա Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 
21:00-21:20 Մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ* 
Տիգրան Մուկուչյան - ԿԸՀ նախագահ
 
21:30-21:50 Քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն
 
Լիլիա Հակոբյան - ԿԸՀ իրավաբանական վարչության պետ
 
22.00 Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփում, արձանագրության ստորագրում (ԿԸՀ նիստ՝ նիստերի դահլիճում)
 
22:30-22:45 Տեխնիկական սարքավորումների աշխատանքը քվեարկության օրվա ընթացքում Նունե Հովհաննիսյան –ԿԸՀ անդամ
 
22:45-23:00 Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն Կամո Սահակյան- ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
 
23:10-23:25 Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն Էդգար Արսենյան – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական
 
23:30-23:45 Տեղակատվություն՝  ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների, բողոքների, դրանց քննարկման արդյունքների և  արագ արձագանքման այցերի մասին
Արտյոմ Սեդրակյան-Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար 
 
21-ը հունիսի 00.00-ից ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Տվյալների հրապարակում
 
Մինչև 20.00-ն ԿԸՀ-ն ամփոփում է 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները*
 
 
 
պետ   22.00
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 67 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար