ՀՀ ընտրությունների միջազգային դիտորդները մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց հայտնաբերած տվյալները

21-06-2021 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս



Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդիվ՝ երկուշաբթի օրը, ընտրությունների միջազգային դիտորդները մամուլի ասուլիս կհրավիրեն ` ներկայացնելու իրենց հայտնաբերած տվյալները:
 
Ծանուցում՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահանջները, միայն սահմանափակ թվով լրագրողներ կարող են անձամբ մասնակցել ասուլիսին: Բոլոր մյուսներին դիտելու և հարցեր տալու հնարավորություն կընձեռվի «Zoom» հավելվածի միջոցով:  Մամուլի ասուլիսը նկարահանել ցանկացող հեռարձակող լրատվամիջոցները կդիտարկվեն առաջնահերթ՝  անձնապես այցելելու առումով: 
 
Նպատակը՝
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիս
Ասուլիսին կարելի է մասնակցել անձամբ կամ «Zoom» հավելվածի միջոցով (մանրամասները
՝ ստորև)
Կարող եք նաև ուղիղ հեռարձակմանը հետևել www.facebook.com/osce.odihr և www.oscepa.org կայքերում
 
Մասնակիցները՝
Մարգարետա Ցեդերֆելթ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար
Գեորգե Կատրուգալոս, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
Կարի Հենրիկսեն, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար
Օուեն Մերֆի, ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար
 
Ժամանակը՝
2021 թ. հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15.00-ին (GMT +4)
 
Վայրը՝
Տիգրան Մեծ սրահ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Երևան, Ամիրյան 1
 
Գրանցումը՝
«Zoom» հավելվածի միջոցով մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 21-ը, տեղական ժամանակով ժամը 10:00-ը ՝ օգտվելով սույն հղումից՝ link
 
Ընտրությունների միջազգային դիտարկումը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ առաքելությունն է: Ընդհանուր առմամբ առաքելության կազմում ներկայացված են՝ 353 դիտորդներ 37 երկրներից, այդ թվում ՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 80 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ինչպես նաև 24 անձ ԵԽԽՎ-ից : 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ անձանց՝
Կատյա Անդրուշ, ԺՀՄԻԳ՝ +48 609 522 266 or [email protected]
Նեթ Փերի, ԵԱՀԿ ԽՎ՝ +45 60 10 81 77 or [email protected]
Բոգդան Տորկատորիու՝ +33 6 50 39 29 40 or [email protected] 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 79 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար