Կամերային նվագախումբը ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդներին

23-06-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ



 
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին, ժամը 19:00 հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով: 
 
Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 
 
Երեկոյի ընթացքում
նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: 
 
Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Սեն- Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները: 
 
Որպես մենակատարներ հանդես կգան
Միքայել Ոսկանյանը (թավջութակ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ), Լյանա Ուլիխանյանը (թավջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Հովիկ Խորեն Էսմերյանը (ֆագոտ), Մերի Տեր-Ղուկասյանը (ֆլեյտա), Արշակ Սարիբեկյանը (ֆլեյտա):
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար