Վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված Կոնսերվատորիայի 100-ամյակին


Վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված Կոնսերվատորիայի 100-ամյակին

  • 22-06-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 

Հունիսի 22-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները։

Համերգը նվիրված է Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին։ Համերգի համար որպես խորագիր ընտրված են Կոմիտասի հանրահայտ խոսքերը։
Նշենք, որ Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի  երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի Մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ