«Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում


«Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում

  • 30-07-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Արևելյան Եվրոպայում «Ռոսատոմ»-ի տարածաշրջանային կենտրոնը ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում:
 
Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16):
 
Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը ատոմային տեխնոլոգիաների՝ ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման վերաբերյալ: Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տիեզերական հետազոտությունների ոլորտներում խաղաղ ատոմի գործածության շուրջ, ինչպես նաև՝ նշված թեմաներով վիկտորինաներ:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ