Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում

  • 31-07-2021 21:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
 
Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:
 
Համերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։
 
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ 
 
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։ 
 
Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է նորարարական առաջատար տեխնոլոգիաների մատակարար Սոֆթ Քնստրաքթ ընկերությունը իր Panda MR և Hoory պրոդուկտներով:
 
Նշենք նաև, որ Կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգան նաև մարզերում, այս անգամ՝ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված համերգներով։ Մասնավորապես, հուլիսի 27-ին, ժամը 19։00 համերգ կկայանա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 28-ին, ժամը 19։00՝ Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։  
 
 
Հաղորդումը ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել՝

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

www.nt.am

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

Youtube - Noyan Tapan TV

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան խմբում)

www.nt.am

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/ համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

Նոյյան տապան   -   Համերգ