Sputnik Արմենիա. տեսակամուրջ՝ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համաճարակի ֆոնին» թեմայով

Sputnik Արմենիա. տեսակամուրջ՝ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համաճարակի ֆոնին» թեմայով

  • 29-07-2021 12:00:00   | Հայաստան  |  Հեռուստահաղորդում

Հուլիսի 29-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համաճարակի ֆոնին» թեմայով:
 
Ի՞նչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Վրաստանի հանգստավայրերում, ինչո՞վ կարելի է զբոսաշրջիկներին գրավել համավարակի պայմաններում։ Ի՞նչ պետք է իմանան Վրաստանի սևծովյան ափին հանգստանալու մեկնող հայ զբոսաշրջիկները,և ի՞նչ է իրենից ներկայացնում Անակլիա նոր հանգստավայրը: Ինչպե՞ս է ընթանում տուրիստական սեզոնը Հայաստանում և Վրաստանում:
 
Այդ մասին կպատմեն.
 
·         Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին,
 
·         Հայաստանում զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Արմենիա Թրավել» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Մարինա Կրպեյանը:
 
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ:
 
 
Նոյյան տապան   -   Հեռուստահաղորդում