Արմենպրես. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Հորդանանի համագործակցության հնարավորությունները


Արմենպրես. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Հորդանանի համագործակցության հնարավորությունները

  • 30-07-2021 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՀՈՒԼԻՍԻ 30-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինի ասուլիսը:
 
Թեմա. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Հորդանանի համագործակցության հնարավորությունները. Նախատեսվում է հուշագրի ստորագրում:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Youtube-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս