Sputnik Արմենիա. տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ
04-08-2021 12:00:00 | Հայաստան | Տեսակամուրջ
Օգոստոսի 4-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ՝ ԵԱՏՄ երկրների կողմից «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների թեմայով:
Տեսակապին կմիանան
Երևանից`
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը,
Մոսկվայից`
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն, «Ճամփորդիր առանց COVID-19–ի» նախագծի համակարգող Տիգրան Տիգրանյանը,
Բիշքեկից`
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Բակիտ Ջանգազիևը,
Մինսկից`
«Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնի» գլխավոր բժշկի տեղակալ Իրինա Գլինսկայան,
Նուր–Սուլթանից`
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության զարգացման դեպարտամենտի տնօրեն Բեյբութ Եսենբաևը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: