Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ընդառաջ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն


Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ընդառաջ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն

  • 06-08-2021 19:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ս.թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի Մանկական զբոսայգում տեղակայված «Խաղաղության ուխտի» հուշաքարի մոտ տեղի կունենա քաղաքապետարանի աջակցությամբ «Հիկարի» կենտրոնի կողմից իրականացվող Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ընդառաջ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցելու են ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիման, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչություն պետ պարոն Սաֆարյանը, դեսպանատան աշխատակիցներ, պաշտոնատար անձինք քաղաքապետարանից, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներ, «Հիկարի» կենտրոնի անդամներ և այլ հյուրեր:

 

 

 

 

Նոյյան տապան   -   Իրադարձություն