Կներկայացվի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը


Կներկայացվի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը

  • 10-09-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Սեպտեմբերի 10-ին՝ 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի ունկնդիրների կողմից շատ սիրված «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Նվագախումբը կկատարի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
 
Ծրագրում կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգ», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները: 
 
Երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ 
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ