Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում


Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում

  • 11-09-2021 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Խաչվերացի տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 11-ին, Ժամը 13:00, Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությամբ: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը:
 
Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։
 
Հարցերի դեպքում կապ հաստատեք PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն